մի վայրկյան...

91 Վայրկյան. Խորհրդարանի որակի մասին

91 Վայրկյան. Խորհրդարանի որակի մասին

Այն, ինչ օրեր շարունակ տեղի էր ունենում Ազգային ժողովի դահլիճում, ոչ միայն խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի, այլև մեծ հաշվով՝ մեր հասարակության որակի ճշգրիտ ցուցիչն է։ Ի վերջո ընտրողների 80 տոկոսից ավելին հենց այս 3 ուժերին է ընտրել։ Իսկ թե ինչու է ներքաղաքական պայքարը փողոցային լակոտակռվի տեսք ընդունել՝ շատ հստակ բացատրություն ունի։ 

Բանն այն է, որ Հայաստանի խորհրդարանը երկրի կառավարման գործում էական դերակատարում չունի և ծառայեցվում է առավելապես քարոզչական նպատակներով։ Իսկ քարոզչության հիմնական նպատակը ժողովրդին դուր գալն է։ Եթե ժողովրդի մեծամասնությանը դուր գար խորհրդարանական հարթակից հնչող կիրթ խոսքը, եթե հանրային մեծ պահանջարկ վայելեին գաղափարական բանավեճերը կամ պետության զարգացման տարբեր ծրագրերի շուրջ լուրջ քննարկումները, ապա նախ՝ խորհրդարանը բոլորովին այլ կազմ կունենար, և երկրորդ՝ պատգամավորները միմյանց հետ կմրցեին ոչ թե ստորին վերջույթներով, այլ քաղաքական ծրագրերով ու փաստարկներով։ Հիմա դրա պահանջարկը չկա, որովհետև ընտրողների 80 տոկոսն իր ձայնը տվել է կամ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա նախկինների գլուխները ջադի, կամ նախկիններին, որպեսզի նրանք Նիկոլ Փաշինյանին ու իր պատուհասներին օր ու արև չտան; Պատգամավորներն էլ հաճույքով կատարում են ընտրողների ցանկությունը։ 

Իսկ այս ամենը ոչ որպես թամաշա, այլ որպես ողբերգություն ընկալողները պարզապես խորհրդարանում ներկայացված չեն։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   41 ԴԻՏՈՒՄ

Կիսվեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ