մի վայրկյան...

Կեղծված ընտրությունների մասին

Կեղծված ընտրությունների մասին

«Ընտրակեղծիքներ» ասելով մարդիկ առաջին հերթին հասկանում են ընտրակաշառքը, լցոնումները, թվանկարչությունը, ահաբեկումները, վարչական ռեսուրսների չարաշահումները և այլն։ Հունիսի 20-ին, իհարկե, տեսանք և՛ ճնշումներ, և՛ ընտրակաշառքի փորձեր, և՛ վարչական ռեսուրսի խայտառակ չարաշահումներ, և՛ զինվորների ուղղորդված քվեարկություններ, բայց դրանք էական նշանակություն չունեին, որովհետև այս ընտրություններն ավելի խորքային ու հիմնավոր էին կեղծվել։ 

Այս անգամ կեղծվել էր ոչ թե քվեարկությունը, այլ ընտրությունների բուն իմաստը։ Ի սկզբանե տարբեր մանիպուլյացիաներով մարդկանց համոզել էին, թե սա գայլերի ու գելխեղդի պայքար է, կենաց-մահու կռիվ երկու գլադիատորների միջև, որոնցից մեկը զինված է մուրճով, մյուսը՝ մանգաղով, և այլընտրանք չկա։ Կամ մեկը պիտի հաղթի, կամ մյուսը։ Ի սկզբանե մարդկանցից այլընտրանքի գոյությունը թաքցնելու այս համատեղ օպերացիան ըստ էության ամենամեծ կեղծիքն էր, որովհետև գիտակցված ընտրությունը բացառված էր դեռ մինչև ընտրատեղամասերի բացումը։ Եվ սա ընտրություններ կեղծելու ամենահաջողված օրինակն էր, որովհետև արդյունքում ընտրողների 75 տոկոսը կուլ տվեց այդ խայծը, իսկ կեղծիքը բացահայտելը գործնականում անհնար է։ Թղթերով ամեն ինչ կարգին է։ 

Ու չարժե զարմանալ, որ ընտրություններից հետո երկու գլադիատորների հարաբերություններում լարվածությունը կտրուկ թուլացել է։ Եթե միասին ընտրություններ են կեղծել, երևի ընտրություններից հետո էլ կկարողանան խաղալ պասերով։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   46 ԴԻՏՈՒՄ

Կիսվեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ