մի վայրկյան...

Քաղաքական շիզոֆրենիայի մասին

Քաղաքականության մեջ ցինիզմի և շիզոֆրենիայի միջև սահմանագիծը բավականին նուրբ է։ Դժվար է ասել՝ երբ մեկը սեփական հիվանդ ամբիցիաները բավարարելու համար հազարավոր երիտասարդների է ուղարկում մահվան կամ գերության ու հետո պարծենում, թե իր ոչ մի նախորդի օրոք այդքան շատ գերիներ չեն վերադարձվել, դա ցինի՞զմ է, թե շիզոֆրենիա։ Երբ մեկը արդարադատությունից է խոսում ու միաժամանակ մուրճն օդում ճոճելով գոռգոռում, թե անցանկալի պաշտոնյաները պիտի ինքնակամ պառկեն ասֆալտին ու սելֆի անեն, դա ցինի՞զմ է, թե շիզոֆրենիա։ Կամ երբ մեկն իր նախագահության տարիներին միլիարդներ է կուտակում ու հրապարակավ բոլորի երեսին հռհռում, թե այս երկրում իրենից բացի ուրիշ տղամարդ չկա, իրենից ոչ պակաս հարստացած հաջորդն էլ լուրջ դեմքով ասում է, որ կոռումպացվածներին գլխից պիտի բռնել, դա շիզոֆրե՞նիա է, թե սովորական ցինիզմ։ 

Անբուժելի շիզոֆրենիկներին, որպես կանոն, զսպաշապիկ են հագցնում և մեկուսացնում։ Բայց երբ շիզոֆրենիկները հայտնվում են պետության ղեկին ու ոչ ադեկվատ արտաքին քաղաքականություն իրականացնում, նույն միջոցները կիրառվում են արդեն պետության նկատմամբ։ Եվ չարժե զարմանալ, որ այսօր Հայաստանը մեկուսացված է, ձեռքերն էլ՝ կապկպված ։ Սա 23 տարվա քաղաքական շիզոֆրենիայի հետևանքն է։ 

Իսկ անբուժելի է, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   50 ԴԻՏՈՒՄ

Կիսվեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ